Ճանապարհորդություն դեպի Իզմիր

image imageՀուլիսի 25-ին ժամը 7-ին Սուրբ Երրորդություն եկեղեցու մոտից մենք ընկանք ճանապարհ։ Չորս ժամ անց մենք գտնվում էինք Վրաստանի Թբիլիսի քաղաքում։ Այնտեղ մեզ դիմավորեցին թիվ 98 դպրոցի սաները։ Նրանց մեջ ազգությամբ հայ մի տղա կար: Մենք նրանց հետ զբոսնելով գնացինք դեպի Սամեբա եկեղեցին, մնացինք այնտեղ կես ժամ, հետո վերադարձանք դպրոց։ Մի քանի ժամ անց մեքենան մեզ տարավ օդանավակայան։ Մենք սպասեցինք այնտեղ մի քանի ժամ և թռչեցինք դեպի Թուրքիա, Ստամբուլ։ Ստամբուլից մեկ այլ ինքնաթիռով թռչեցինք դեպի Իզմիր։ Այնտեղ մեզ դիմավորած մեքենան տարավ ճամբար: Մենք մի քիչ այնտեղ խաղացինք և մեզ ուղեկցեցին դեպի մեր սենյակները, որպիսի մենք տեղավորենք մեր իրերը։ Քիչ անց մեզ կանչեցին խաղասրահ և բաժանեցին անհատական բեյջերը, վերնաշապիկները և գլխարկները։ Որից հետո մեղ բաժանեցին թիմերի, կար 6 թիմ, որոնք կոչվում էին 6 մոլորակների անուններով՝ Սատուրն, Մարս, Լուսին, Պլուտոն և Վեներա։ Ես և Արտակը Լուսնի թիմից էինք։ Ամեն թիմում ամեն երկրից 2-ական երեխա կար։ Այնտեղ կային նաև տարբեր սրահներ՝ խաղասրահ, սրահ, որը նման էր Մարս մոլորակին, կինոսրահ, որը նաև ներկայացման սրահ էր և կար գլխավոր սրահ, որտեղ հավաքվում էին բոլոր թիմերը։ Կային նաև օտար ազգի մասնակիցներ՝ Լեհաստանից, Իսրայելից, Վրաստանից, Թուրքիայից և մի հոգի էլ Անգլիայից։ Ինձ այնտեղ դուր եկավ ուտելիքը, որը շատ համեղ էր։ Մենք սնվում էինք օրեկան չորս անգամ։ Նաև ինձ դուր եկավ այնտեղի տեխնոլոգիաները։ Այնտեղ կար թիմային աշխատանք, որ թիմը լավ էր կատարում, այդ թիմը հաղթում էր մրցույթը։ Մենք այնտեղ պատրաստեցինք հրթիռներ և օդապարիկներ։ Ցավոք սրտի մեր թիմը պարտվեց, հաղթեց Մարսը, որում գտնվում էին Դավիթը և Ստեփանը։ Մենք հաղթեցինք Մարս թիմին սպորտային րցույթում: Հաջորդ օրը մենք գնացինք բաց թողնելու մեր հրթիռները և օդապարիկները։ Նախավերջին օրը գիշերը տեղի ունեցավ բարբիքյու երեկույթը, մենք շատ պարեցինք, կերանք տարբեր տեսակի խորովածներ: Վերջին օրը մեզ բաժանեցին մեր տիեզերագնացների սերտիֆիկատները, տվեցին խաղալիքներ և մենք ճամփա ընկանք:Երբ հասանք Ստամբուլ մեզ այնտեղ դիմավորեցին Ալեի ծնողները և մեզ ուղեկցեցին դեպի նավ, որով շրջագայեցինք Բոսֆորի նեղուցով Մարմարե ծովով դեպի կղզի։ Այնտեղ մենք ման եկանք մոտ կես ժամ և վերադարձանք օդանավակայան, որտեղից էլ Թբիլիսիով հասանք Երևան։ Ինչքան էլ ժամանակ անցնի ես չեմ մոռանա այդ օրերը։

Leave a comment